Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը և Ջոն Հեֆֆերնը

Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը և Ջոն Հեֆֆերնը
04.04.2014 | 12:03

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ երեկ տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ