Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բրյուսելում բախումների հետևանքով ցուցարարներ են վիրավորվել

Բրյուսելում բախումների հետևանքով ցուցարարներ են վիրավորվել
05.04.2014 | 12:37

Բելգիայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ցույցը, որն ուղղված է եղել ընդդեմ գործազրկության բարձր մակարդակի, ընթացել է խաղաղ: Բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ առանձին խմբեր սկսել են քարեր նետել Եվրախորհրդարանի շենքի մոտ կանգնած ոստիկանների վրա: Մի քանի ցուցարար և մեկ ոստիկան վնասվածքներ են ստացել: Արհմիությունների գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 40 հազար մարդ, ոստիկանության տվյալներով` այդ թիվը կազմում է 25 հազար: Ցույցին մասնակցել են ոչ միայն բրյուսելցիներ, այլև եվրոպական այլ քաղաքներից ժամանած մարդիկ:

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ