«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գաբրիել Գարսիա Մարկեսը արդեն տանն է

Գաբրիել Գարսիա Մարկեսը արդեն տանն է
09.04.2014 | 14:33

Գաբրիել Գարսիա Մարկեսին երեքշաբթի դուրս են գրել Մեխիկոյի կլինիկայից: Հիվանդանոցի ներկայացուցիչ Հակելին Պինեդան հայտնել է, որ գրականության Նոբելյան մրցանակի 87-ամյա դափնեկիրը իրեն այնքան էլ լավ չի զգում, բայց բուժումը կշարունակի տանը: Հարազատների խոսքով՝ Մարկեսը դեռ անցած շաբաթ է ցանկացել տուն վերադառնալ: Մարկեսը հոսպիտալացվել էր թոքային ինֆեկցիայի և օրգանիզմի ջրազրկման պատճառով: Նա հակաբորբոքայինների բուժման կուրս է անցել:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ