Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սկսվեց Արթուր Բաղդասարյանի ազատ կյանքը

Սկսվեց Արթուր Բաղդասարյանի ազատ կյանքը
01.05.2014 | 14:55

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ