Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Լուկաշենկոյի կարծիքով` ՈՒկրաինայի արևելքում կռվող գրոհայիններին պետք է ոչնչացնել

Լուկաշենկոյի կարծիքով` ՈՒկրաինայի արևելքում կռվող գրոհայիններին պետք է ոչնչացնել
08.06.2014 | 13:47

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ոչնչացնել գրոհայիններին, ովքեր կռվում են ընդդեմ ՈՒկրաինայի: Ընդ որում` Լուկաշենկոն կտրականապես հրաժարվել է միջնորդական դերից` ճգնաժամի կարգավորման հարցում: «Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, ինչ դուք կասեք և ինչին ես ունակ եմ` առանց խաղաղապահ և միջնորդական գործողությունների»,-ասել է Լուկաշենկոն: Նա նաև նշել է, որ ոչ մի ռազմական ուժ ընդդեմ ՈՒկրաինայի իր երկրի տարածքում չի տեղակայվել և չի տեղակայվի. «ՈՒկրաինայի դեմ մենք չենք կռվում: Ոչ մի ուժ ընդդեմ ՈՒկրաինայի Բելառուսում չի տեղակայվել և չի տեղակայվի»: Ինչ վերաբերում է ՈՒկրաինայի արևելքում կռվող գրոհայիններին, Բելառուսի նախագահի կարծիքով՝ պետք է կոշտ գործողությունների անցնել. «Գրոհայիններին, ովքեր կռվում են ՈՒկրաինայի դեմ, պետք է ոչնչացնել: Բայց նախ` պարզեք, թե չէ կկրակեք ձերոնց վրա»,- ասել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ