Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի հեռավոր շրջաններում անգլերենի տարածման ծրագիր է իրականացնում

ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի հեռավոր շրջաններում անգլերենի տարածման ծրագիր է իրականացնում
10.06.2014 | 14:04

Հունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար: «Նոր տեխնոլոգիաների միջոցով անգլերենի տարածում հեռավոր շրջաններում» ծրագիրը նախաձեռնել և ֆինանսավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն իրականացնում է այն: Ծրագիրը նպատակ ունի օգնելու Հայաստանի հեռավոր շրջանների անգլերեն սովորողներին, ովքեր իրենց տրամադրության տակ լեզուն սովորելու համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես չունեն, կամ էլ այդ միջոցները շատ սահմանափակ են: Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցն ավարտած մարզային համայնքներում բնակվող երիտասարդների համար և իրականացվում է համացանցի կիրառմամբ ու ընտրված տեղի գրադարանների ու դպրոցների միջոցով: Դասընթացը 17-35 տարեկան այն երիտասարդների համար է, ովքեր ընդհանուր առմամբ, եթե բուհում չեն ուսանում կամ մասնավոր դասերի չեն գնում, ապա ուսուցչի հրահանգավորմամբ լսարանային պայմաններում անգլերեն սովորելու հնարավորություն չունեն: Լեզվական ուսուցումն ընթանալու է երկու ուղղությամբ՝ խոսակցական և գործարար անգլերեն: Շաբաթական կլինեն երկու առցանց դաս և մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված է շուրջ 150 մասնակից` Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից և Գորիսից:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ