Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին

ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին
20.06.2014 | 15:27

Հունիսի 19-ին Վառնայում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել են ՍԾՏՀ-ում Բուլղարիայի 6-ամսյա նախագահության արդյունքները:
Հանդիպման նախօրեին` հունիսի 17-18-ին, կայացել է ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ:
ՍԾՏՀ արտգործնախարարների խորհուրդը հաստատել է նաև հայ դիվանագետի նշանակումը Ստամբուլում տեղակայված կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարությունում:
ՍԾՏՀ նախագահությունը հուլիսի 1-ից Բուլղարիայից փոխանցվում է Հունաստանին:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ