«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քուրդ ցուցարարները գրավել են Հոլանդիայի խորհրդարանը

Քուրդ ցուցարարները գրավել են Հոլանդիայի խորհրդարանը
07.10.2014 | 10:53

Քուրդ ցուցարարները Հաագայում գրավել են Հոլանդիայի խորհրդարանի մի մասը: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են պաշտպանել Սիրիայի Այն ալ Արաբ քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Տասնյակ ցուցարարներ ներխուժել են շենք՝ «Դադարեցրեք անգործությունը, աջակցեք Քոբանիին» պաստառներով: Ոստիկանությունը բողոքի ցույցը խաղաղ է համարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջիհադականները մտել են Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Այն ալ Արաբ քաղաք և մարտեր են մղում սիրիացի քրդերի հետ քաղաքի փողոցներում:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ