Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բոտսվանայում հաղթել է իշխող կուսակցությունը

Բոտսվանայում հաղթել է իշխող կուսակցությունը
26.10.2014 | 21:42

Բոտսվանայի իշխող դեմոկրատական կուսակցությունը հաղթել է ազգային ընտրություններում, նախնական տվյալներով 33 տեղ ստանալով 57-ից՝ հաղորդել է Reuters-ը: Գլխավոր մրցակիցը՝ «Ժողովրդավարական փոփոխությունների հովանոց» ընդդիմադիր ալյանսը, ստացել է 14 մանդատ: Առայժմ հայտնի չէ՝ ով կստանա խորհրդարանի ստորին պալատի հինգ մանդատները:
Դեմոկրատական կուսակցությունը, որ գլխավորում է նախագահ Յան Կխաման, ընտրողների աջակցությունն է վայելում կրթության և սոցիալական քաղաքականության ծրագրերի շնորհիվ, սակայն երիտասարդներն ու քաղաքային բնակչության միջին խավը դժգոհ է, որովհետև այդ կուսակցությունը ղեկավարում է երկիրն արդեն կես դար: Գործազրկության մակարդակը 20 տոկոս է:
Նախագահ Կան Կխամային քննադատում էին բուշմեններին (հարավ-աֆրիկյան տեղաբնիկներ) իրենց որսավայրերից դեպի Կալահարի անապատ հալածելու քաղաքականության և ալկոհոլի 50-տոկոսանոց հարկի համար:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ