«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրքիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
12.11.2014 | 16:30

Ստամբուլում կայացած Կանաչների կուսակցության համաժողովի ընթացքում Twitter-ի «#greenCouncil» էջում Կանաչների կուսակցության մամուլի քարտուղարը գրառում է կատարել, որ իրենք անկասկած ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի Կանաչների կուսակցությունը լիբերալ կուսակցություն է, ստեղծվել է 2008-ին, չնայած կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2002-ին:
Կուսակցության գրասենյակներ են գործում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում և Անթալիայում:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ