«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

2015-ի մոդան՝ մարսալա

2015-ի մոդան՝ մարսալա
09.12.2014 | 15:09

Pantone Color Institute հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2015-ի ամենամոդայիկ գույները՝ գլխավոր գույնն է մարսալան՝ տաք բորդո-շագանակագույնը, որն իր անվանումն ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին: «Մարսալան մարմնավորում է համեղ ընթրիքի հաճույքը, իսկ դրա կարմրաշագանակագույն հիմքը արտացոլանքն է շքեղության ու բնականության», - ասվում է գույնի ինստիտուտի կայքում: Տարվա գույնն ընտրելիս Pantone-ում վերլուծում են տարբեր միտումներ ու երևույթներ նորաձևության աշխարհում, այդ թվում` նորույթները կինոարտադրության, արվեստագիտական հավաքածուների ոլորտներում, հանրահայտ զբոսաշրջային ուղղությունները, սոցիալական և տնտեսական իրադարձությունները:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ