Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում
04.04.2015 | 14:19

Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովը, Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի հայոց միության և հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը: Գիտաժողովում ելույթ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Տոմիսի Թեոդոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Հայոց պատմության, ցեղասպանության և Ֆրանց Վերֆելի մասին թեմատիկ զեկուցումներով հանդես են եկել պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Վալենտին Չորբեան, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Կիրկորը և ռումինական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Կումբեթլյանը:
Գիտաժողովի ելույթներին հետևել են քննարկումներ ռումին ակադեմիական շրջանակներից և հայ համայնքից կազմված լսարանի մասնակցությամբ:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ