Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՌԴ-ն անտարբեր չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում

ՌԴ-ն անտարբեր չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում
25.06.2015 | 12:26

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը խաղաղ ճանապարհով կկարգավորվի։
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին և հույս ունենք, որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ իշխանությունների և ցուցարարների միջև բանակցությունների միջոցով»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը։
Մատվիենկոն հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկարգավորեն իրավիճակը, որը Հայաստանի ներքին գործն է։ Խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկիրն է, ԵԱՏՄ անդամ, և բնականաբար ՌԴ-ն անտարբեր չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ