«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մոսկվայում ահաբեկչական հարձակում է կանխվել

Մոսկվայում ահաբեկչական հարձակում է կանխվել
13.10.2015 | 12:27

Ռուսաստանի հատուկ ծառայություններին մերձ աղբյուրները պնդում են, որ օրերս ուժային կառույցներին հաջողվել է կանխել Մոսկվայում ծրագրվող ահաբեկչություն: Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել են Միջին Ասիայի հանրապետությունների 10 քաղաքացիներ, նրանց բնակարաններում խուզարկությունների ժամանակ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, որ կառուցվածքով շատ մոտ է Անկարայում շաբաթ օրը գործի դրված պայթուցիկ սարքերին՝ նշում է «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ