«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լևոն Մութաֆյանի առեղծվածային մահը

Լևոն Մութաֆյանի առեղծվածային մահը
12.11.2015 | 11:47

ՀՀ քննչական կոմիտեում տարվում է քննություն` պարզելու թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը: Ահազանգ է ստացվել, քննիչը գնացել է հաղորդման հետևից և հյուրանոցային համալիրներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Մութաֆյանի դին: Փորձագետի նախնական զննությամբ` բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու մահվան պատճառը:
Լևոն Մութաֆյանի աղջիկը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանն ասել է, որ հայրն առավոտյան տնից դուրս է եկել, մարդ պետք է տեսներ, զանգերին չի պատասխանել, հետո անհասանելի է դարձել: Առողջական վիճակից չէր բողոքում:
«Վերջին շրջանում անընդհատ կլիմա էր փոխում: Մի քանի օր առաջ էլ Վրաստան գնաց, եկավ. երևի դա էր»,- ասել է Անահիտ Մութաֆյանը:

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ