ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հուսո փրկօղակ

Հուսո փրկօղակ
26.01.2016 | 01:35

Արձագանքում եմ «Իրատես»-ի թիվ 3(666)-ում տպագրված «Խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է» հոդվածին:
Չհամաձայնելով հոդվածագիր Վահան Համազասպյանի բերած որոշ կարծիքների հետ՝ բարձր եմ գնահատում նրա հայրենասիրական մղումներն ու կիսում մտահոգությունները:
Հոդվածում ներկայացվում է հողագործի աշխատանքի՝ խաղողի բերքի մեծ կորստի փաստը, բայց չեմ կարծում, որ նա տեղյակ չէր հանրապետության գրեթե բոլոր մարզերում առատ բերքի կորստյան մասին (բալ, կեռաս, տանձ ու խնձոր, դեղձ ու ծիրան, սև սալոր… անտառային հոն…): Օրինակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ, Մարտունի և այլ գյուղերում աճեցրած պտուղը ստիպված «իրացվեց»` անասուններին կերակրելու համար: Բերքի իրացման խնդիրների մասին մի առիթով իր անկեղծ մտահոգությունն էր հայտնել Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, ինչպես նաև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Լիովին ողջունում եմ Համազասպյանի առաջարկած ծրագիրը՝ «արևային չորանոց-գործարանների կառուցումը գյուղական վայրերում»: Այն լիովին կարելի է դիտարկել ՀՀ ռազմավարական ծրագրերի շրջանակներում:
Կոտայքի մարզի Նոր Գյուղի համայնքն ուրախությամբ կընդունի նման «հուսո փրկօղակը»՝ արևային չորանոց-գործարանը, որը կիրացնի ոչ միայն տեղի, այլև մոտակա համայնքների գրեթե անտեղի կորչող առատ բերքը:
Համայնքի ինքնակառավարման մարմինները պատրաստակամ են համապատասխան օգնություն ցուցաբերելու ներդրողներին` տեխնիկական և կազմակերպական բնույթի հարցերում:

Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Նոր Գյուղի համայնքի ղեկավար

Դիտվել է՝ 5849

Մեկնաբանություններ