ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բռնությունը լինելու է ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

Բռնությունը լինելու է ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում
10.06.2016 | 08:31

ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին հիվանդանոցում օրերս այցելել էր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Ի՞նչ են խոսել, և արդյո՞ք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղյակ է այս հանդիպման մանրամասներին՝ հարցրինք անձամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ։


-Նման տեղեկություն չունեմ։ Եղել է հրապարակային հայտարարություն, և դրանից ավելին ոչինչ չեմ կարող ասել։
-Հայաստանում ծեծով հարց լուծելը ավանդո՞ւյթ է դառնում։
-Ընդամենը կարող եմ ասել, որ բռնության ցանկացած դրսևորում ենթակա է դատապարտման։ Իրավապահ մարմինները պետք է պարտադիր հետաքննություն անցկացնեն։ Դրա հետ մեկտեղ պետք է կանխարգելիչ աշխատանք կատարվի։ Մասնավորապես, խոսքը քրեական հետապնդում իրականացնող մարմինների մասին է։ Այս հատվածում, այո, մարդու իրավունքների պաշտպանը լիազորություններ ունի։ ՀՀ-ում նման դեպքերը միշտ էլ եղել են մարդու իրավունքների պաշտպանների ուշադրության ներքո։ Ես ինքս էլ պատրաստվում եմ այդ խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ