Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դավիթ Տոնոյանը պատմել է անվտանգային միջավայրի մասին

Դավիթ Տոնոյանը պատմել է անվտանգային միջավայրի մասին
04.09.2016 | 13:39

Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նա հյուրերին ներկայացրել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը» թեմայով՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի առկա մարտահրավերներին, ՀՀ-ի և ԼՂՀ-ի առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ ՀՀ վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը:

Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ապրիլի 1-5-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հաջորդած զարգացումների և Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ