Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարեն Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու և արյունալի միջադեպերի մասին

Կարեն Կարապետյանը՝ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու և արյունալի միջադեպերի մասին
21.09.2016 | 12:11

Հայաստանի նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար և նրանք ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:


«Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, նրանք իմ թիմակիցներն են և նրանք ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար: Նոր նախարարների պրոֆեսիոնալիզմը տեսել եմ տարբեր ժամանակներում», – ասաց ՀՀ վարչապետը:


Հարցին` արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարելու է Հովիկ Աբրահամյանի ստեղծած հանձնաժողովի միջոցով, վարչապետը դրական պատասխան տվեց և ավելացրեց, որ ձեռնարկելու է նաև այլ միջոցներ: Միաժամանակ, վարչապետն ասաց, որ դեռևս չի ուսումնասիրել այդ հանձնաժողովի գործունեությունը և չի կարծում, որ ոչ մի հաջողության այն չի հասել:
Վարչապետը նաև նշեց, որ Էջմիածնում և Գյումրիում տեղի ունեցած արյունալի դեպքերով շատ անհանգստացած է և անհանդուրժող է նման երևույթների նկատմամբ:

Դիտվել է՝ 2801

Մեկնաբանություններ