Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով

ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով
07.02.2017 | 01:16

ՀԱԿ կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ դաշինքով՝ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք մասնակցում ենք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքով, կգնանք միասնական պայքարի: Մենք բաց ենք այն քաղաքական ուժերի համար, որ կիսում են ՀԱԿ-ի գաղափարախոսությունը»,- ասել է Մանուկյանը:
Հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի վերջնական ցուցակը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն այդքան էլ չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»:


Անդրադառնալով նախընտրական ծրագրին՝ Արամ Մանուկյանն ասաց. «Մենք էլ սոցիալական, տնտեսական, հարկային և այլ բնագավառներին վերաբերող ծրագիր ունենք, բայց մեր դաշինքի մեխը խաղաղության ծրագիրն է»,- եզրափակեց Մանուկյանը:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ