«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
08.04.2017 | 13:23

«Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նա կգլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը: Ապրիլի 7-ին որոշումը կայացվել է դաշինքի անդամների մասնակցությամբ քննարկման արդյունքում: Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացից հանդես է եկել տեսաուղերձով, իսկ նրա թիկունքում կանգնած էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:


Դաշինքի ցուցակի առաջին քառյակում են՝
1. Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր»)
2. Արայիկ Հարությունյան («Քաղաքացիական պայմանագիր»)
3. Դավիթ Խաժակյան («Լուսավոր Հայաստան»)
4. Անահիտ Բախշյան (անկուսակցական)
5. Աշոտ Աթյան («Հանրապետություն»)
6. Ալեն Սիմոնյան («Քաղաքացիական պայմանագիր»)
7. Անի Խաչատրյան
8. Անի Սամսոնյան («Լուսավոր Հայաստան»)
9. Տիգրան Ավինյան («Քաղաքացիական պայմանագիր»)


Երևանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ԿԸՀ- ի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Կուսակցությունների, դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ