ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԳՇ պետին

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ԳՇ պետին
16.12.2020 | 16:04

Անհետ կորած զինծառայողների հարազատների մի մասը՝ 10 մարդ, Պաշտպանության նախարարության վարչական շենքում է: Ծնողներից մեկն ասաց, որ ներսում գտնվողները հանդիպում են ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ է:


Ակցիայի մասնակիցներին հաջողվել է կոտրել նախարարության անցակետի դարպասները, իսկ ավելի վաղ ծնողների մի մասին հաջողվել էր մտնել նախարարության վարչական շենքի տարածք

Դիտվել է՝ 4741

Մեկնաբանություններ