ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև

Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
15.01.2021 | 22:16

Ռուսաստանցի հայ Գրիգոր Կեթցյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան առջև միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով: Իր պահանջների մասին Կեթցյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:

Դիտվել է՝ 3397

Մեկնաբանություններ