Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին, հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան շարժմանը նվիրված երթին, հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրում
20.02.2021 | 16:24

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում:

Նա այցելել է նաև զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Դիտվել է՝ 12209

Մեկնաբանություններ