Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պարսկահայք

Պարսկահայք
06.07.2023 | 23:00

«ՀայաՔվեն» թափ է հավաքում և ինչպես ցանկացած գործընթաց, որտեղ մարդկանց կամքի արտահայտման հարցն է, նկատվում են որոշ հետաքրքիր երևույթներ։

Առաջինը նման մի շարք երևույթների մեջ կառանձնացնեմ պարսկահայ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը։

Գալիս են ընտանիքներով, գալիս են վստահությամբ, ստորագրելուց հետո բացառիկ քաղաքագիտական վերլուծություն են կատարում։

Հստակ կողմնորոշվում են քաղաքական, սոցիալական, տնտեսական հարցերի մեջ, խոսում են գրագետ, ոսկեղենիկ հայերենով։

Կարող եմ առնվազն արձանագրել, որ աշխարհով մեկ սփռված հայ գաղութներից Պարսկահայքի մեր հայրենակիցներն աչքի են ընկնում պետության ճակատագրի նկատմամբ վճռականությամբ, նեցուկ լինելու համոզմունքով և մայր հայրենիքի ու Արցախ երկրամասի նկատմամբ մեծ սիրով։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ