ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փորձում ենք Արցախը դնել տոպրակում և շուն ու գելի երախը նետել

Փորձում ենք Արցախը դնել տոպրակում և շուն ու գելի երախը նետել
27.07.2023 | 23:17

«Տոպրակի մեջ նորածնին թողած կինը հայտնաբերվել է»:

«Լքված երեխային մայրն է թողել մատուռի մոտ»:

«Երեխային մատուռի մոտից շներն էին քարշ տվել մոտակա տան մոտ»:

«Մայրը տարիքից ամաչելով է գնացել այդ քայլին»:

Այս տողերը այսօրվա կամ արդեն երեկվա հայաստանյան լրահոսից են գուժում ու խուժում մեր հոգիները։ Եվ սա մեզ պատիվ չի բերում։ Եվ սա առաջին այսպիսի դեպքը չի։ Մայրը հրաժարվում է մայր լինել ու զավակին նետում է շների երախը։

Դուք (ՄԵՆՔ) կարողանու՞մ եք (ԵՆՔ) հանգիստ քնել այս նորությունների ներքո։ Այո, կարողանում ենք, որովհետև նույն բանը մենք անում ենք մեր զավակի՝ Արցախի հետ։ ՄԵՆՔ, որ Արցախով ազգ դարձանք, ազատագրվեցինք թուրքից, որն արդեն Հայաստանի կեսը գրավել էր, անկախացանք Արցախով ու Արցախով պետություն դարձանք, այսօր փորձում ենք Արցախը դնել տոպրակում և շուն ու գելի երախը նետել։

Այո, Նիկոլն ու նրա վարչախումբն են առաջին մեղավորները, սակայն այս ամենը կատարվում է մե՛ր թողտվության պայմաններում։ Էլ չեմ ասում՝ ընտրության։

Հ․Գ․ Հաղորդագրության ամենախոցուն տողը տարիքից ամաչելու մասին է։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 5031

Մեկնաբանություններ