Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նրա ծառայություններն այլևս պետք չեն

Նրա ծառայություններն այլևս պետք չեն
06.09.2023 | 12:16

Սոչիում Պուտինի և Էրդողանի, իսկ Թեհրանում Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումների ժամանակ տարածաշրջանի ապագա ճարտարապետության հարցում, կարծես, ընդհանուր եզրեր են սկսել շոշափվել, որի տրամաբանության մեջ Փաշինյանը չի տեղավորվում ու, բնականաբար, դուրս է գրվում քաղաքականությունից. նրա ծառայություններն այլևս պետք չեն։

Պատահական չէր, որ հենց այդ հանդիպումներից հետո Ռուսաստանում հնչեցին աննախադեպ որակումներ Հայաստանի այսօրվա վարչախմբի հասցեին. նրանք իրենց համար այլևս գործընկերներ չեն՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ։

Որքան էլ Հայաստանի վարչապետի դերում հանդես եկող անձը, զգալով իր մոտալուտ անձնական աղետը, փորձի կառչելՆԱՏՕ-ից, որպես փրկօղակ, նրա ժամանակն արդեն սպառվում է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4978

Մեկնաբանություններ