Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլի իշխանությունը պահելու համար նոր պատերազմ, նոր արյուն է պետք

Նիկոլի իշխանությունը պահելու համար նոր պատերազմ, նոր արյուն է պետք
19.09.2023 | 14:28

Ոչ մի վայրկյան չկասկածեք, որ Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիան ուղղորդված է Հայաստանի նիկոլական իշխանությունների կողմից: Արտառոց ոչինչ չի եղել այս օրերին Արցախում, ադրբեջանցիներն ինչ ցանկացել են՝ Արցախի ու նրա ժողովրդի դեմ արել են, ու իրենց մոտ ստացվում էր, քանի դեռ արցախցիները Նիկոլի Արայիկին ռադ չարեցին իշխանությունից: Սակայն Ալիևը սպասում էր, որ Երևանի ընտրություններում Նիկոլը նորից կհաղթի ու նորից մանդատ թափ տալով կգնա հերթական դավաճանությունների: Բայց Ալիևի ու Նիկոլի ծրագրերը տապալվեցին, ու հիմա, Նիկոլի իշխանությունը պահելու համար, նոր պատերազմ, նոր արյուն է պետք:

Սա է ճշմարտությունը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 5226

Մեկնաբանություններ