Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանկուրտիզմը որպես «խաղաղության» ճանապարհ

Մանկուրտիզմը որպես «խաղաղության» ճանապարհ
08.02.2024 | 06:54

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ-ում պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, ասել է.«Մենք ապրում ենք ՀՀ-ում, և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը»:

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն, Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրանքով, հրաժարվում են հայ ժողովրդի բազմադարյան պատմությունից՝ այն դնելով միայն պետություն ունենալու ժամանակաշրջանի շրջանակների մեջ;։Հարավային Կովկասում Ադրբեջան պետությունը 100 տարվա տարեգրություն ունի, սակայն ադրբեջանցիները մեծ կեղծիքներով Ադրբեջանի պատմության բազմահատորյակ են գրել, իսկ Հայաստանի պետական մեծ պաշտոններին բազմածները փորձում են ջնջել մեր պատմական հիշողությունը, ազգին մանկուրտ սարքել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ