ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
07.11.2024 | 00:01

Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու

օրհնեալ ես, Տէ՛ր,

վասն զի Թագաւոր քաղցր ես,

եւ անուն Քո ահեղ է

ընդ ամենայն տիեզերս:

Քաղցրասցին սաղմոսերգութիւնք մեր

առաջի Քո,

ելցեն իրաւունք յարդարութենէ Քումմէ

ի տկարութիւնս մեր,

եւ փառաւորեսցի ամենասուրբ անուն Քո:

Եւ մեք արժանի եղիցուք կալ ի պատուիրանի Քում

եւ Քեզ երգել զօրհնութիւն

եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.

ամէն:

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ