ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իմ դաշտի օդից ոչ մի տեղ չկա

Իմ դաշտի օդից ոչ մի տեղ չկա
12.06.2025 | 14:18

Ի՜նչ անեմ, ես էլ էս դաշտում եմ ծլել՝ քամիների առաջ բաց, արևից անպաշտպան։

Հազար անգամ վայրի քամին քիչ ա մնացել ինձ արմատախիլ անի, պոկի-տանի ձորը գցի։ Դիմացել եմ։ Քանի-քանի անգամ նուրբ թերթիկներս կեսօրվա սուր արևից խանձվել են, իսկ գիշերը՝ ցրտից քարացել, անզգայացել։ Թվացել ա՝ հես ա փշրվելու են, թափվեն։ Բայց դեռ կամ, ապրում եմ։

Բա ինչքա՜ն եմ տրորվել սրա-նրա ոտքերի տակ։ Հետո ոտքի եմ կանգնել՝ դժվարությամբ, ցավից մեռնելով մեջքս ուղղել եմ ու ոտքի կանգնել։ Կարկուտ էլ եմ տեսել, որ արկերի նման գլխիս ա թափվել։ Էլի դիմացել եմ։

Նեկտար եմ տվել բոռերին ու մեղուներին։ Ընկերացել եմ հետները, երկար զրուցել։ Իմ դաշտում անձրևն ամենամաքուրն ա գալիս։ Խմում-խմում ես ու չես կշտանում։ Ու իմ դաշտի օդից ոչ մի տեղ չկա։ Հաստատ գիտեմ, բոռն ա ասել, բոռը հազար տեղ ա եղել։ Մեղուն էլ ա ասել, մեղուն չի խաբի։

Շատերն են երազում՝ մի ապահով տեղ գնան, որ հանգիստ ապրեն՝ առանց կարկուտի ու սանձարձակ քամիների։ Վեր են կանում, գնում նստում են թափանցիկ ծաղկամանում՝ անշաժ, անկյանք ջրի մեջ՝ բնակարանի ապահով պատերով պատսպարված։

Որ ի՞նչ, որ հարմար ու շքեղ թառամե՞ն...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8361

Մեկնաբանություններ