ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանի տարածքը կդառնա թիրախ ոչ միայն Իրանի, այլև Արևելքի ահաբեկչական խմբերի համար

Հայաստանի տարածքը կդառնա թիրախ ոչ միայն Իրանի, այլև Արևելքի ահաբեկչական խմբերի համար
08.08.2025 | 12:44

Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպումների համատեքստում մի քանի դիտարկում։

ԱՌԱՋԻՆ

Գործող վարչախումբը հայ հանրությունից թաքցնում է եռակողմ հանդիպման բովանդակությունը և օրակարգը։ ԵՐԿՐՈՐԴ

Հայաստանյան հանրությունը միջազգային և ադրբեջանական մամուլից է տեղեկանում հնարավոր օրակարգային հարցերի վերաբերյալ։

ԵՐՐՈՐԴ

Ըստ տարբեր հաղորդագրությունների, կողմերը համատեղ փաստաթուղթ են ստորագրելու պահանջելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Հիշեցնեմ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն կառույցն է, որ գրեթե երեք տասնամյակ զբաղվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով։

Ըստ էության, լուծարելով այդ կառույցը դրանով Փաշինյանն ու Ալիևը փորձ են անում վերջնականորեն փակել Արցախի հարցը։

ՉՈՐՐՈՐԴ

Տեղի ունեցող արտահոսքերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիերի հարցը չի բարձրացվել և այն կրկին օրակարգում չէ։

ՀԻՆԳԵՐՈՐԴ

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանով անցնող միջանցքը լինելու է ամերիկյան վերահսկողության ներքո։

ՎԵՑԵՐՈՐԴ

Նախատեսվող փաստաթղթում, որևէ բառ չկա այն մասին, որ Հայաստանի տարածքով երթևեկող ադրբեջանցիները կամ թուրքերը հայ սահմանապահների են հանդիպելու։

ՅՈԹԵՐՈՐԴ

Փաստացի հայկական կողմը տարբեր փաթեթավորումների ներքո՝ Հայաստանի սուվերեն տարածքը պատրաստվում է հանձնել այլ պետության վերահսկողությանը։

ՈՒԹԵՐՈՐԴ

Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը տնօրինելով միջանցքը, ըստ էության, հարվածելու է Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի շահերին։

ԻՆՆԵՐՈՐԴ

Ակնհայտ է նաև այն, որ Իրանի հյուսիսային սահմանին ԱՄՆ-ի կողմից վերահսկողական ֆունկցիաներ իրականացնելու համատեքստում, որի նպատակն է Իրաի շուրջ ավելի սեղմել օղակը, հետագայում քաոսի վերածելով այդ երկիրը, Հայաստանի Հանրապետության տարածքը ուղղակիորեն դառնում է թիրախ թե՛ իրանական կողմի համար, և թե՛ Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական տարբեր խմբավորումների համար։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2970

Մեկնաբանություններ