«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իսկ Հրազդանում ԿԳՄՍ նախարարություն կոչվածը ֆեստիվառ էր անցկացնում

Իսկ Հրազդանում ԿԳՄՍ նախարարություն կոչվածը ֆեստիվառ էր անցկացնում
14.09.2025 | 10:12

Սեպտեմբերյան պատերազմի 3-րդ տարելիցի օրը, երբ շատ ու շատ ընտանիքներում դեռ սգում են մեր զոհերին։

Մեր Տղաների (ու ոչ միայն) հիշատակի օրը՝ Վարդենիսից մի քանի կիլոմետր այն կողմ կեր ու խում, համերգ՝ ֆեստիվառ էր... երեք տարի է անցել՝ դեռ սեպտեմբերի 13-15-ին զոհված հերոսների ամբողջական ցուցակը չկա (ծանոթ բարեկամով ենք կարողանում զոհվածների մասին տեղեկություններ գտնել), թշնամու զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, շատ ընտանիքներում վերքը չի սպիացել ու... այդպես էլ չհասկացա թե այս օրով ինչի՞ վրա էին ուրախանում, ի՞նչ էին նշում հրազդանյան ֆեստիվառում։

Եվ առհասարակ, ինչպես կարելի է կեր ու խում և համերգներ կազմակերպել սեպտեմբերին, երբ 3 հիշատակի օր ունենք՝ սեպտեմբերի 13, սեպտեմբերի 19, սեպտեմբերի 27:

Մի հատ ձեզ թափ տվեք ու ձեր արածներին հաշիվ տվեք, հազարավոր նահատակների արյան ու արնաքամ լինող Հայրենիքի համապատկերի վրա՞ եք խրախճանքներ կազմակերպում՝ դուք հիշողություն ունե՞ք, Աստծու նկատմամբ վախ, հերոսի նկատմամբ ակնածանք, նահատակի նկատմամբ հարգանք ու սգավոր մոր (կամ կնոջ ու երեխայի) նկատմամբ ապրումակցման զգացում ունե՞ք։

Դուք քրիստոնյա՞ եք, եթե եկեղեցի գնալու՝ ապաշխարելու և հայոց աշխարհի նկատմամբ Աստծու բարեգործությունը խնդրելու փոխարեն, ձեր ամենասուրբ նահատակների արյան վրա՝ խրախճանքներ եք կազմակերպում։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5945

Մեկնաբանություններ