Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Հոգևոր առաջնորդը չի կարող անտեսել ցավը, որը տիրում է իր ժողովրդի մեջ

Հոգևոր առաջնորդը չի կարող անտեսել ցավը, որը տիրում է իր ժողովրդի մեջ
01.12.2025 | 16:03

Մարդեղեն առաջնորդը կարող է սխալվել, ընկնել, մոլորվել, նույնիսկ՝ դավաճանել, բայց Աստված չի մոլորվում և չի լքում։

Արցախի թեմի առաջնորդի կողմից արված քայլի բացատրություններն այս պահի դրությամբ չեն կարողացել փարատել հանրային մտահոգությունները։ Արցախահայությունը դեռ սպասում է պարզաբանման, թե ինչ նպատակով էր այդ հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվել, և ինչ է շահում կամ կորցնում Արցախի ժողովուրդը նման շփումներից։ Բացատրության բացակայությունը սրում է մարդկանց անորոշությունն ու ավելացնում է վստահության ճգնաժամը։ Հոգևոր առաջնորդը չի կարող անտեսել ցավը, որը տիրում է իր ժողովրդի մեջ։ Նույնիսկ եթե հանդիպումը եղել է վարչական, տեղեկատվական կամ այլ պայմաններով թելադրված, դրա կազմակերպման ձևն ու ժամանակը առնվազն սխալ են ընտրված։ Հոգևոր առաջնորդը պետք է հաշվի առներ՝ ինչպիսի խորքային հոգեբանական վերքեր կարող է բացել իր քայլը։ Արցախահայությունը իրավունք ունի ձայն բարձրացնելու իր առաջնորդների ցանկացած գործողության վերաբերյալ, և այդ քննադատությունը անհրաժեշտ գործընթաց է, երբ ժողովուրդը անցնում է ծանրագույն ժամանակաշրջան և պահանջում է պատասխանատվություն բոլոր մակարդակներում։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ