Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Միացվել է ռեպրեսիվ մամլիչը

Միացվել է ռեպրեսիվ մամլիչը
11.12.2025 | 15:04

Եվ ուրեմն, Փաշինյանը երեկ Գերմանիայում բացահայտ կերպով հավասարության նշան է դնում Արցախի հարցի և Ալիևի կողմից ներմուծված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի միջև և հայտարարում, թե «եթե մենք ուզում ենք, որ ադրբեջանցիները չասեն «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ պիտի մոռանանք Արցախի հետ վերադարձի մասին»։

Մինչ այդ, նախօրեին Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում լսումներ էին կազմակերպվել՝ կապված դեկտեմբերի 10-ի՝ Արցախի սահմանադրության օրվա հետ, որին մասնակցում էին Արցախի հարցով մտահոգ քաղաքական ուժեր և անհատներ։ Այս փաստը, թերևս, չէր կարող վրիպել ռեժիմի աչքից, և միանգամից միացվեց ռեպրեսիվ մամլիչը։

Որպեսզի ավելի հստակ և պարզորոշ հասկանաք հայաստանյան կոլաբորանտ կառավարիչների փոքրոգության ու ճղճիմության չափը, ասեմ, որ այս պահին քննիչների մի խումբ գտնվում է Արցախի ներկայացուցչությունում՝ առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, զբաղված է փնտրտուքներով։

Ըստ էության՝ Նիկոլի ադրբեջանցի «պարտնյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ