Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կենսաթոշակառուների պայքարը և պաշտոնյաների բարեկեցությունը

Կենսաթոշակառուների պայքարը և պաշտոնյաների բարեկեցությունը
11.12.2025 | 16:33

Արդարադատությսն նախարար Սրբուհի Գալյանը իր աղմկահարույց հայտարարություններով շարունակում է զարմացնել մեր հայրենակիցներին, հատկապես ուժային կառույցներում երկար տարիներ ծառայած, այսօր արդեն զինվորական կենսաթոշակի անցած այն զինվորականներին, ովքեր մինչ օրս շարունակում են ապրել վարձով։

Վերջին հայտարարությամբ նախարարն ինքնագովազդի համատեքստում նշել էր, թե կատարում է ծանր աշխատանք և «200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ ես չունենամ»: Այս խոսքերին ի պատասխան պետք է ընդգծել, որ ի տարբերություն նախարարի՝ երկարամյա ծառայություն իրականացրած կին զինծառայողների աշխատանքի ծանրությունը արձանագրված է օրենքով․ 20 տարվա ծառայությունից հետո նրանք իրավունք ունեն անցնելու կենսաթոշակի, ընդ որում՝ նրանցից շատերը ժամանակին ստացել են բարձրորակ կրթություն և գերազանցությամբ ավարտել ԲՈՒՀ-ը։

Նախարարը, սակայն, անտեսում է այն պարզ ճշմարտությունը, որ պաշտոնյաների ֆինանսական բարեկեցությունը պետք է զարգանա համահունչ քաղաքացիների ֆինանսական բարեկեցությանը և ոչ երբեք՝ նրանց հաշվին։

Այսօր երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուները ստիպված են ընկնել դատարանների դռներն իրենց օրենքով հասանելիք բնակարանները ստանալու համար, մինչդեռ պատկան գերատեսչությունների իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները շատ դեպքերում բավարարած հայցապահանջները հարկատուների հաշվին վճարելով 20–40 հազար ՀՀ դրամ պետական տուրք՝ ըստ էության ժամանակ ձգելու նպատակով շարունակում են դրանք բողոքարկել՝ ապահովելով նախարարի և իր նմանների բարեկեցությունը։

Հ.Գ. Հետաքրքրությամբ կհետևենք հաջորդ իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիոն բացահայտումներին։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

11.12.2025 թ.

Դիտվել է՝ 3605

Մեկնաբանություններ