«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տխուր չէ, ողբալի է

Տխուր չէ, ողբալի է
10.01.2026 | 12:48

«Ազգի տականքներն են քանդում մեր տունը․․․ Հայը հայ է, արցախցին ու գյումրեցին չեն տարբերվում մյուսներից։ Իմ կուրսում Շիրակից երեք հոգի կային, երկուսը գյուղերից էին, միայն ես էի Գյումրիից։ Շատերն էին խեթ նայում մեզ, ասես մենք նեգր էինք»,- Հասմիկ Վարոսյանի այս տողերում դառը ճշմարտություն կա։ Վաղուց եմ նկատել, որ համայնքային մտածողությունն ու կենսակերպը Հայաստանում ազգային սովորություն-ավանդույթ է դարձած։

Ի դեպ, Արցախում նման երևույթ չեմ նկատել։ Գուցե կա, բայց աննշան է, նման երևույթի ականատես չեմ եղել։

Իսկ ահա, Հայաստանում 21-րդ դարում դեռ իշխող է համայնքային, թայֆայական մտածելակերպը։ Անգամ մտավորականության շրջանում է դա տեսանելի։ Դե նա ապարանցի է, լոռեցի է, իջևանցի է` արհամարհանքով ասում են մյուս մարզերի, շրջանների իրենց հայրենակիցների մասին։

Նույն կերպ վանաձորցի ֆբ օգտատերերի հիմնական ընթերցողները վանաձորցիներն են։ Իրենք էլ թքած ունեն մյուս բոլորի` ապարանցիների, գորիսցիների, արցախցիների վրա։

Բարձրագույնում` համալսարաններում էական նշանակություն ունի ուսանողի ծննդավայրը` թե ո՞ր մարզից է նա։

Ապշել էի, երբ արցախցիներին հայհոյող մի նիկոլաշուն նույն ատելությամբ գրել էր` ղափանցիներ, ռադներդ քաշեք Հայաստանից...

Տխուր չէ, ողբալի է։ Հատկապես, երբ Հայաստանը սրընթաց գլորվում է թուրք-ազերստանի երախը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 8826

Մեկնաբանություններ