«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրի պատգամներից

Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրի պատգամներից
14.01.2026 | 14:27

Եթե ուզում եք կառուցել մի երկիր, ուր կվերադառնան նրա որդիները և դուստրերը, եթե ուզում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, ապա արեք ընդամենը երկու քայլ․

1. Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին ՝ դավաճանների, ընդհուպ մինչև յոթ պորտ։

2. Երեք մասնագիտություն դարձրեք ամենաբարձր վարձատրվողն ու ամենահարգվածը: Դրանք են զինվորականները, ուսուցիչներն ու բժիշկները։

3. Եվ ամենակարևորը `աշխատեք, աշխատեք և աշխատեք, քանի որ բացի ձեզանից ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, և ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:

Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա ձեր կենսաձևը, այդ ժամանակ ուրեմն դուք հասել եք ձեր նպատակին։

Պապին ԴԱՎԹՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6998

Մեկնաբանություններ