ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նա քննադատում էր արտաքին ուժերի միջամտությունը երկրի ներքին գործերին

Նա քննադատում էր արտաքին ուժերի միջամտությունը երկրի ներքին գործերին
05.02.2026 | 11:29

Լիբիայում սպանվեց նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի երկրորդ որդին` Սեյֆ ալ-Իսլամը: Նրա զարմիկը պատմել է Սեյֆի՝ մահվանից առաջ ուղարկած վերջին հաղորդագրության մասին.

«Վերջին ձայնային հաղորդագրությունը, որն ինձ ուղարկել էր դոկտոր Սեյֆը, ուղարկվել էր մեկ օր առաջ։ Նա շատ մտահոգված էր երկրում տիրող իրավիճակով, հետևում էր նորություններին և օր ու գիշեր աշխատում էր իրավիճակի բարելավման ուղղությամբ։

Նա մտածում էր Լիբիայի ինքնիշխանության, որբերի, վիրավորների, այրիների և անհայտ կորածների մասին։ Նա չէր քնում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը` հանուն ձե՛զ…

…Հենց այդ պատճառով էլ նա նահատակվեց։ Նա նահատակվեց հանուն ձե՛զ, ուստի թող նրա արյունը զուր չթափվի»։

Իր ձայնային հաղորդագրության մեջ Քադաֆիի որդին իսկապես վրդովված էր Լիբիայի անվտանգային իրավիճակով։ Նա նաև քննադատել է արտաքին ուժերի միջամտությունը երկրի ներքին գործերին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4593

Մեկնաբանություններ