«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ինչպես է թիրախավորվում ձեր միտքը

Ինչպես է թիրախավորվում ձեր միտքը
09.02.2026 | 11:13

Ճանաչողական պատերազմի թիրախները՝

Զգացմունք → Միտք → Վարք

Եթե թշնամին կարողանա կառավարել ձեր զգացմունքները, կկարողանա կառավարել նաև ձեր մտքերը։

Օրինակներ, որոնք հաճախ օգտագործում են՝

• Վախ - «Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա», «Ադրբեջանը կգրավի Սյունիքը», «Ադրբեջանը ուզում է 300,000 իր քաղաքացիներին տեղափոխել Հայաստան»․․․

• Զայրույթ - «Եկեղեցու բարենորգում», «Տիրադավ եպիսկոպոսների դավաճանությունը», «Բոլորն են մեղավոր», «ՀՀ կառավարությունը մեծ պարգևավճարներ է բաժանել», «թոշակառուներին 10,000 դրամ ավել վճարելն անիմաստ է»․․․

• Հուսահատություն - «Ոչինչ չի փոխվելու», «Եթե 2026 - ին վերընտրվի նիկոլը Հայաստանը կգահավիժի», «նիկոլի վերընտրվելով Հաայստանը կավարտվի», «նիկոլի վերընտրվելով Հայաստան կլցվեն ազերիները»․․․

• Կեղծ հուզմունք - «Մեծ իրադարձություն է սպասվում, և նիկոլի վերջը եկել է», «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտեցին ցմահ ազատազրկման», «Թրամփի ուղիով Հայաստանում պատերազմ չի լինելու», «Հիմա պատմական որոշում կայացնելու ժամանակն է»․․․։

Երբ այսպիսի հույզերը ակտիվանում են, բանականությունը նահանջում է, ուղեղը սկսում է «մթանգել» ու հավատում բացասականին՝ հաճախ առանց վերլուծության։

Թշնամին դա գիտի և օգտագործում է պատկերներ, կարճ տեսանյութեր, դողացող ձայն, որոնք ավելի ուժեղ են ազդում, քան տասնյակ ճշմարտությունները։

«Եթե սուտը մեկ անգամ է հնչում, ճշմարտությունը պետք է հազար անգամ ապացուցվի»։

Ինչպես պաշտպանվել

Երբ հուզվում եք, հարցրեք ինքներդ ձեզ՝

«Եթե սա կեղծ լուր է, ո՞վ է շահում դրա տարածումից»։

Պարզ, բայց ուժեղ միջոց՝ կդադարեցնի թշնամու գործողությունների մեծ մասը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 15392

Մեկնաբանություններ