Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համերգից հետո` պատվերով համերգ

Համերգից հետո` պատվերով համերգ
26.04.2026 | 19:24

Կիրակի օրով ՀՀ կառավարության անդամները, իրենց վարչապետի ղեկավարությամբ, պարզունակ բլոգերությամբ զբաղվելով, լծվել են մի համերգի փառաբանման ու մասնավորեցման գործին: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի խուճապային տրամադրություններ են տիրում քպականների շարքերում, որ վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը առավոտից համերգ են «մասնավորեցնում», հընթացս էլ մեծ գրգիռ ապրելով, զուգահեռներ են անցկացնում հրապարակի գիշերային տեսարանի ու 2018 թվականին նույն տեղում վատ բեմադրված կրկեսի տեսարանների հետ:

Երեկ հրապարակում հավաքվել էր ոչ թե 30 հազար մարդ, ինչպես անամոթաբար ստում են քպականները, այլ շուրջ 50 հազար մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ էին ու պարզապես համերգի գալով իրենց ժամանցն անցկացնող մարդիկ, ովքեր այդպես էլ չկռահեցին, որ մթության քողի տակ բլոգերների կառավարության անդամների հեռախոսներով արձանագրվեցին որպես «հիբրիդային խաղաղության» կողմնակիցներ:

Հաջորդ համերգի ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկնապատկեք թիկնապահների քանակը:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 5670

Մեկնաբանություններ