Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Մարդ, ով սովորեցրեց մեզ տիեզերքին ականջ դնել

Մարդ, ով սովորեցրեց մեզ տիեզերքին ականջ դնել
01.07.2026 | 12:18

Ասում են՝ աստղադիտակները նայում են երկնքին։

Բայց Պարիս Հերունունը՝ լսում էր։

Արագածի փեշին նա չկառուցեց պարզապես մետաղի ու բետոնի հսկա։

Նա կառուցեց ականջ։ Ականջ, որ պիտի բռներ տիեզերքի շշուկը։ 6 միլիարդ տարեկան լույսի ձայնը։

Մի դարում, որն աղմկում էր պատերազմներից, վեճերից ու շտապողականությունից, նա ընտրեց լռել ու լսել։

Լսել այն, ինչ մյուսները դեռ չէին լսում։

Միգուցե հենց դա է իսկական գիտնականի առաքելությունը։

Եվ իսկական մարդու։

Սովորել լռել այնքան, որ լսես աշխարհի իրական ձայնը։

Պարիս Հերունի՝ մարդը, ով մեզ սովորեցրեց տիեզերքին ականջ դնել։

Սիրելի Պարիս Հերունի,

Եթե հիմա այստեղ լինեիք,

միգուցե կհարցնեիք.

«Իսկ դուք ի՞նչ եք լսում»։

Մենք դեռ սովորում ենք լռել…

Սովորում ենք այնքան լռել, որ լսենք աշխարհի իրական ձայնը։

Այն ձայնը, որ դուք բռնեցիք Արագածի լանջին։

Խոստանում ենք՝ Ձեր կառուցած ականջը չի խլանա։

Հիմա մենք լսում ենք անլսելին։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ