Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Տեխնոլոգիաներն առաջ են գնացել, իսկ մարդկանց «տորմուզները» վերջնականապես խափանվել են

Տեխնոլոգիաներն առաջ են գնացել, իսկ մարդկանց «տորմուզները» վերջնականապես խափանվել են
09.07.2026 | 12:45

Հիշո՞ւմ եք անցած ժամանակները։ Քոչարյանի ու Սերժի դարաշրջանը։ Ինչպիսի՜ մշակույթ էր։ Դու իրենց սոցցանցերում երեք էջանոց զայրալից ստատուս ես գրում՝ գրաֆիկներով ու արցունքներով, իսկ ի պատասխան… ազնվական, դարավոր լռություն։ Մամուլի ծառայությունն այնպիսի արժանապատվությամբ էր լռում, ասես քաղաքական գործիչներ չլինեին, այլ տիբեթյան վանականներ։ Դե, իսկ եթե բարեհաճում էին պատասխանել, այնքան քաղաքավարի էին ձևակերպում, որ դու քեզ հիմար էիր զգում։ Մոտավորապես այս շարքից. «Շնորհակալություն, Ձեր հեղինակավոր կարծիքը չափազանց կարևոր է մեր աղբամանի համար»։

Նույնիսկ ադրբեջանցիների հետ էին համացանցում գիտականորեն վիճում։ Սկզբում մեջբերում էին Ստրաբոնին, հետո՝ Հերոդոտոսին, երեք ժամ վիճում էին, թե ումն է իրականում տոլման, ու միայն կեսգիշերին, ինտելիգենտավարի հոգնելով, անցնում էին հարազատ-բարեկամներին։ Համակարգ կար, ավանդույթներ։

Իսկ հիմա՞ ինչ է։ Սկսվել է թվային տգիտության դարաշրջանը։ Բավական է այսօր ցանցում միանգամայն անմեղ մի նախադասություն գրես.

«Երևանում եղանակը հրաշալի է, բայց հրապարակի սալիկները մի տեսակ ծուռ են շարել, այսօր սայթաքեցի…»

Վե՛րջ։ Մահապատիժ։ Իսկույն մեկնաբանություններում գերձայնային արագությամբ հայտնվում է ինչ-որ պայմանական հայրենասեր՝ էքստազի մեջ.

«Ծո՞ւռ։ Բա նախկինների ժամանակ էս սալիկներն ընդհանրապես չկային։ Մենք ցեխերի մեջ էինք քայլում ու կոռուպցիայով նախաճաշում։ Դու քո ձախ կոշիկի պատճառով ուզում ես տանկերը նորից փողո՞ց հանել։ Խոստովանիր, ա՛յ կեղտոտ պիցցայակեր»։

Բայց ամենազավեշտալին մեկ այլ բան է։ Դու փորձում ես նրան քաղաքավարի բացատրել. «Լսեք, ես, ընդհանուր առմամբ, երեսուն տարի հայերին օգնել եմ, հումանիտար օգնություն եմ բերել…»։

Ու այստեղ հնչում է հանճարեղ պատասխան, որից ցանկացած հոգեբույժի «պրոբկաները» կթռնեն.

«Ա՜հ, օգնո՞ւմ էիր։ Ուրեմն երեսուն տարի վստահություն էիր շահում, ա՛յ մասոնական լրտես, որ այսօր մեր սուվերեն բորդյուրը սևացնե՞ս։ Բլո՛կ սրան»։

Հասկանո՞ւմ եք։ Երեսուն տարվա բարի գործերը զրոյանում են մեկ ծուռ սալիկի պատճառով։ Առաջ, մարդուն հունից հանելու համար պետք էր առնվազն արյան վրեժի հասնող վիրավորանք հասցնել։ Այսօր դրա համար բավական է ակնարկել, որ ասֆալտը ֆենշույով չի նստած։

Կարճ ասած՝ տեխնոլոգիաներն առաջ են գնացել, իսկ մարդկանց «տորմուզները» վերջնականապես խափանվել են։ Առաջ փակ իշխանություն ունեինք, բայց բանական քննարկումներ։ Իսկ հիմա իշխանությունը շուրջօրյա օնլայն է, իսկ նրանց պաշտպանների ուղեղներում լրիվ «դուխով» հայհոյանքների բառարան է։

Ու ամենակարևորը՝ այս մարդիկ նույնիսկ չեն էլ հասկանում, որ գուցե շփվում են իրենց հարազատի, նախկին դասընկերոջ կամ պարզապես հարևանի հետ. իրենց համար մեկ է, կարևորը՝ հնարավորինս շատ հայհոյանքներ շպրտելն է։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ