-
07.09.2018|
00:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանն ինքնալուծարվելու գործիքակազմ պետք է ունենա, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը վարչապետի հրաժարականով պայմանավորված չլինի:
-
07.09.2018|
00:25
Շուտով մեկնարկելու է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության քարոզարշավը, որին այս անգամ բավականին շատ ուժեր են մասնակցում: Չնայած քաղաքական գունապնակը բավական բազմերանգ է, սակայն ի սկզբանե թեկնածուներից մեկն այն բաժանեց երկու գույնի՝ սևերի ու սպիտակների:
-
31.07.2018|
02:11
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության են կանչել, ուրեմն հավասարապես նրա կողքին պետք է հայտնվեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը: Առավել մանրամասներ քաղաքագետը ներկայացրեց մեզ հետ զրույցում:
-
31.07.2018|
02:09
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շատերը ցնծությամբ ընդունեցին, սակայն կան անհատներ էլ, որոնք Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահի կալանավորումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում:
-
27.07.2018|
13:01
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը համարեց հորինված և շինծու։
-
27.07.2018|
02:27
Ինչպես ամենուր, այնպես էլ պետական գույքի կառավարման վարչությունում ներքին ստուգումներ են ընթանում։ Եվ մինչ ստուգումների արդյունքները կամփոփվեն, վերոնշյալ կոմիտեի նորանշանակ նախագահ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` ի՞նչ ժառանգություն է ստացել վարչությունը, և ի՞նչ է բացահայտվել ստուգումների արդյունքում։
-
27.07.2018|
01:43
Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշների և վերջին հայտարարությունների շուրջ զրուցում ենք իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:
-
25.07.2018|
23:03
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սիրում է Հայաստանի գյուղերը, պաշտում է Արցախը, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարի եկեղեցին, սակայն շարունակում է երազել Աֆրիկա մեծ ճանապարհորդության մասին:
-
24.07.2018|
01:32
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալով, բաց տեքստով դիմեց Ռուսաստանին. «ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար: Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»: Այս և Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանի որդեգրած քաղաքականության շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:
-
20.07.2018|
03:02
ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում հայտարարեց, որ դեռ ամիսներ առաջ էր կանխատեսել քաղաքական այսպիսի զարգացումներ, քանի որ սեփական կուսակցությունը սկսել էր սխալ մարտավարությամբ առաջ գնալ: Քաղաքական գործիչը խոսեց և ՀՀԿ-ի թերացումներից, և Փաշինյանի իշխանության բացթողումներից: