-
17.07.2018|
01:25
Բրյուսելյան այցից հետո Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին բավական հիասթափեցրել է: Վարչապետն այդ մասին խոսեց լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ և ասաց, որ թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիությունը բազմաթիվ ողջունող հայտարարություններ է արել, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա:
-
13.07.2018|
22:07
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հարցազրույց է տվել Euronews-ին: Նրան ուղղված հարցերը վերաբերել են ՆԱՏՕ-Հայաստան, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտությանը:
-
13.07.2018|
00:17
Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի, չարաշահումների ու ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ: Սակայն բյուջե փաստացի վերականգնված է 800 միլիոն դրամ:
-
13.07.2018|
00:13
ԱԱԾ-ի գործողությունները դարձել են մեր քաղաքական և հասարակական կյանքի անբաժան մասը: Հասարակությունն արդեն վարժվել է, որ ամեն օր մի բացահայտում պետք է լինի: Նոր իշխանությունն էլ, կարծես, երկու ուղղությամբ է աշխատում՝ իրավական գործողություններ և ԸՕ-ի մշակում: Հենց այս երկու թեմաների շուրջ էլ «Իրատեսը» զրուցեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:
-
12.07.2018|
20:23
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ տարվող աշխատանքները շարունակվում են: Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմնում ԸՕ-ի կատարելագործման ջատագովներն ակտիվորեն քննարկումներ են կազմակերպում, առաջարկներ ներկայացնում ու վերլուծություններ անում՝ պատրաստի փաստաթուղթը խորհրդարանի դատին հանձնելուց առաջ: Բայց, մինչև Ազգային ժողով հասնելը, լրամշակված ու բարեփոխված օրենսգիրքը ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողովին:
-
10.07.2018|
00:31
Վաղը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնելու է Բրյուսել: Քաղաքական հարթակում ոմանք տեսակետ են հայտնում, թե գուցե չարժե գնալ այնտեղ, քանի որ դրանով հնարավոր է սրվեն հայ-ռուսական հարաբերությունները և ամենաէականը՝ ՆԱՏՕ-ի հռչակագրում հնարավոր են ոչ հայանպաստ ձևակերպումներ:
-
09.07.2018|
22:00
Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:
-
08.07.2018|
00:19
Արամ Աբրահամյան. 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում, ինչպես որ նշեցիք։ Ինչու՞, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և, էլ չեմ ասում, որոշիչ չէ։
-
06.07.2018|
23:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում պատասխանել է «Ազատության» հարցերին:
-
06.07.2018|
01:25
ԱԱԾ-ը շարունակում է բացահայտումների շղթան: Իշխանական նախկին համակարգն օր օրի փոշիանում է, սակայն թե դրա փոխարեն ինչ պետք է ստեղծվի, առայժմ հստակ չէ: Նորը ստեղծելը հեշտ գործ չէ` խելք, փորձ, ունակություն և գայթակղություններից հեռու կադրեր, այլապես կլինի նոր Հայաստան, բայց հին մեխանիզմներով: