Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ...
Ռուսաստանը և Չինաստանը, Ֆրանսիայի լուռ աջակցությամբ, արգելափակեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը նպատակ ուներ վերսկսել նավարկությունը Հորմուզի նեղուցում...
ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունը «շուտով» կավարտվի...
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...