Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
02.10.2020 | 00:36

Հա­յաս­տանն ու­նի բա­րո­յա­կան ի­րա­վունք Ար­ցա­խը ճա­նա­չե­լու որ­պես ան­կախ պե­տու­թյուն։ Սա շատ լավ պահ է ո­րո­շա­կի թես­տա­վո­րում ա­նե­լու հա­մար, այ­սինքն` չբա­վա­րար­վել միայն խոս­քե­րով, ա­նել գործ­նա­կան քայ­լեր։
Իլ­համ Ա­լիևը փաս­տա­ցիո­րեն հայ­տա­րա­րեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից դուրս գա­լու մա­սին, ու հի­մա Հա­յաս­տա­նը չու­նի պատ­ճառ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը չխարխ­լե­լու հա­մար չճա­նա­չե­լու Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։ Նման պատր­վակ այժմ չկա:


Մո­դեստ ԿՈ­ԼԵ­ՐՈՎ
ՌԵԳ­ՆՈՒՄ գոր­ծա­կա­լու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր, քա­ղա­քա­գետ

Դիտվել է՝ 5809

Մեկնաբանություններ