Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Այս պայքարը չի կարող չհաղթել

Այս պայքարը չի կարող չհաղթել
26.12.2022 | 08:32

Արցախն այս պահին Հայաստանի իշխանությանն ու աշխարհին ցույց է տալիս, թե ինչպես են ինքնորոշվում ժողովուրդները: 30 տարի անցնելով հետապնդումների, հալածանքների, շրջափակումների ու պատերազմների միջով՝ Արցախն ու արցախցին չեն կոտրվում, չեն հանձնվում, պայքարում են:


Այս պայքարը չի կարող չհաղթել. անիծվի այն հայը, որ չի կանգնի Արցախի կողքին, չի օգնի ու չի պաշտպանի արցախցու՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը:
Հ.Գ. Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը սկիզբ է դնելու «ադրբեջան» պետության քայքայման:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 16664

Մեկնաբանություններ