Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են

Միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են
19.07.2023 | 08:12

Նստացույց եք անում, գոնե Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատների առաջ դա արեք: Ճիշտ է, մեծ քաղաքականության մեջ էմոցիաներ ու խիղճ չկա, այլ կան շահեր, ու Ալիևը Արևմուտքի աջակցությամբ է Արցախի շրջափակումը կազմակերպել, ԵՄ-ի ներկայացուցիչն էլ Խանքենդի անվանումն է օգտագործում, ու Աղդամից են ուզում ճանապարհ բացել, Հայաստանում իրենց գործակալին էլ Պրահայում ճանաչել տվեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն այստեղ կա մի նրբություն:

Արևմուտքը հանդես է գալիս արժեքներից, դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի ջրբաժանից, գոնե այդ կեղծիքը կբացահայտենք, ու պատասխանատվությունն իրենց վրա կլինի: Մեր ժողովրդի համար էլ ապագայում դաս կլինի, որ միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են:

Հիշենք, որ երբ Արցախն ասում էր, որ յոթ շրջաններն անվտանգության գոտի են, Արևմուտքից ասում էին, որ չկա նման վտանգ, ասում էին, որ չեն ընդունում ուժի միջոցով խնդրի լուծումը:

Լավ էլ ընդունում են, երբ շահ են ունենում: Այս պահին միակ հնարավորությունն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են՝ բազմաթիվ վրաններով:

Մի խոսքով, շարժվել է պետք:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ