Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հասկացանք, որ ոտքի տակի բան եք

Հասկացանք, որ ոտքի տակի բան եք
07.09.2023 | 20:33

Ա՛յ մեռնեք դուք, քաղաքապետի ձեր ընտրություններով։ Քաղաքի աղբին վարժեցնելուց հետո հիմա էլ ձեր նախընտրական բուկլետներով ապականում եք շքամուտքերը։

Ամոթ է, ձեր գործակատարներին գոնե ասեք, որ բուկլետները խոզի պես այսպես շաղ չտան։

Հասկացանք, որ ընկալված եք որպես ոտքի տակի բան, բայց թե բոլոր դեպքերում էթիկա կա, բան կա, որքան էլ այդ հասկացությունները ձեզ համար ասված հասկացություններ չեն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ